Մենք

Փառք Աստծո այսօր մենք ունենք անկախ պետություն և բանակ, որը մեր և մեր երկրի գոյության երաշխիքն է։ Բայց ցավոք սրտի, մենք շրջապատված ենք 2 քաղաքակրթությունով, որոնք ստեղծվել են հայկական հողերը օկուպացնելու շնորհիվ։Նրանք դեռևս ներկայացնում են տարածքային պահանջներ Հայաստանի մնացած մասի նկատմամբ և չեն թաքցնում Հայաստանն ու հայերին իսպառ վերացնելու իրենց ցանկությունը։ Այս ամենը հաշվի առնելով, պարզ է դառնում, որ վաղ թե ուշ մեզ սպասվում են մի շարք փորձություններ և պատերազմներ։ Մենք կարող ենք ստիպել նրանց հետաձգել պատերազմը կամ մեկընդմիշտ հաղթելնրանց։ Բայց դրա համար սահմաններին կանգնած բանակը բավական չէ, թիկունքում նույնպես պետք է պատրաստված լինել։Անհրաժեշտ են քաղաքացիներ, ովքեր կունենան ռազմական պատրաստվածություն, կիմանան ինչպես օգտվել զենքերից և գոյատևել էքստրեմալ պայմաններում։Այս քաղաքացիները դառնում են պահեստային բանակ և հնարավոր է լինում ստեղծել ազգային ուժ և ազգբանակ։ Վառ օրինակ կարող են լինել Շվեցարիան և Իսրայելը։

Հենց այս նպատակով էլ մենք բացեցինք ՈՄԱՈղջՄնալու Արվեստ ակումբը։Մեզ մոտ յուրաքանչյուրը կարող է վերականգնել արդեն մոռացված հմտությունները, ինչպես նաև ձեռք բերել նորը։ Ավելի ուժեղացնել ֆիզիկական կարողություները, ստանալ տեսական և պրակտիկ ռազմական գիտելիքներ և տիրապետել ողջ մնալու արվեստին։ Այսօր, ՈՄԱ-ում կազմակերպված դասընթացների ընթացքում հնարավոր է ծանոթանալ՝

  • տարբեր տեսակի զենքերի և նրանց մեխանիզմների հետ
  • սովորել կրակել, դանակ նետել, ժայռամագլցել, տիրապետել առաջին բուժօգնություն և ավտոնոմ գոյատևում։

Կազմակերպվում են նաև հատուկ տասնօրյա ռազմական արշավներ Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում։ Այդ ընթացքում մասնակիցներն անցնում են իտենսիվ դասընթացներ, ինչպես նաև Հայաստանի Պաշտպանության Նախարարության աշխատակիցների աջակցությամբ մասնակցում են արշավների և կրակային պատրաստվածություն։ Հատկանշական է, որ այս դասընթացներին մասկանցում են նաև սփյուռքից ժամանած երիտասարդները։ Նրանք, բացի օգտակար կարողություններ ձեռք բերելուց հնարավորություն են ստանում շփվել իրենց հայրենակիցների հետ, Հայաստանից և այլ երկրներից, ինչպես նաև ավելի լավ ծանոթանալ Հայաստանին և Արցախին։Այս ամենը ավելի է ամրացնում կապերը իրենց հայրենիքի և հայրենակիցների հետ, որի արդյունքում ավելի է ուժեղանում հավատն ուվստահությունը հայրենիքի պաշտպանության գործում։

Պատերազմին և ապագա ցնցումներին պատրաստված լինելն է հենցի նքնապաշտպանությունը։ Մեր Բանակը մեր Դաշնակիցն է և մենքպատրաստ ենք լինել պահեստային բանակ Հայաստանից և սփյուռքից։

Նյութատեխնիկական ապահովում


- Հայկական դրամ 1 $ ≈ 480 ֏