Այս պայմաններում, երբ օդային տարածքը վերահսկվում է անօդաչու սարքերի կողմից, փողի առկայությունն ու բացակայությունը, օգնում կամ խանգարում է օդային գերակշռության հարցում։Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին թե ինչ հսկայական կորուստներ կարող է կրել հակառակ կողմը(կամավորների ավտոբուսը, մեր տանկերի ոչնչացումը)։Անօդաչու թռչող սարքերի տեսադաշտից փակելը և ուղիղ կրակի ենթակա չլինելը հնարավոր կլինի մեր մարտական դիրքերի և տեխնիկայի մաքսիմալ քողարկմամբ։Օգտագործելով քողարկման ցանցեր, որոնք կթողեն իրական մարտական տեխնիկայի տպավորություն, կարող ենք շեղել թշնամու ուշադրությունը։