2.02-11.02.2018 Ողջ Մնալու Արվեստ դպրոցն անցկացնելու է Ձմեռային ՈՄԱՀԱՎԱՔ 2018 Արցախում գտնվող ՈՄԱ-ի ճամբարում։ Ճամբարը գտնվում է ազատագրված, գեղեցիկ Քարվաճառում, Տաք Ջուր հանքային աղբյուրների և Դադիվանք համալիրի մոտակայքում։ Դուք շրջապատված կլինենք անհավանական բարձր լեռներով և խոր ձորերով, սառը լեռնային գետերով և վայրի բնությունով։ Բոլոր այդ 10 օրերի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք վայելել Հայաստանի յուրահատուկ բնությունը, ապրելով դաշտային պայմաններում։ Այլ երկրներից հայերի հետ մարզվելն այդ լեռներում, ժայռամագլցման հանդերձանքով ժայռերից իջնելը, գետանցումներն ու տեղի բնակչության հետ ծանոթանալը կտան Ձեզ անգնահատելի փորձ, նոր զգացողություններ և Ձեր և մյուս հայերի կյանքի նոր մոտեցումներ։ Դասընթացների ծրագիրը նախատեսված է ցանկացած մակարդակի մասնակցի համար՝ սկսած սկսնակներից մինչև պրոֆեսիոնալ մարզիկներ։ Դասընթացներն անցկացվում են օրվա ընթացքում և ուղեկցվում են ուտելու դադարներով և Արցախի ազատագրմանը մասնակցած մարդկանց հետ հետաքրքիր զրույցներով։

Ծրագրի մասին՝

• Ընդհանուր ֆիզիկական պատրաստվածություն՝ ֆունկցիոնալ վարժություններ, վազք և երկարատև քայլարշավներ

• Բժշկական պատրաստություն՝ ռազմավարական բժշկություն, տարբեր դեպքերում վիրավորների տեղափոխման ունակություններ, վիրավորների տեղափոխման մարտական ուղեկցություն, վիրավորների տեղափոխում մեկ կամ մի քանի զինվորների օգնությամբ

• Մարտավարական պատրաստություն՝ զենքից օգտվելու հիմնարար գիտելիքներ, լեռնա-անտառային պայմաններում խմբով աշխատելու հմտություններ, հարձակողական խմբի հմտություններ։

• Բարձրություններում աշխատելու պատրաստություն՝ անվտանգության ապահովում, լեռնահրաձգային հանդերձանքից օգտվելու հմտություններ, հատուկ կապեր, խոչընդոտների հաղթահարում հատուկ գործիքների օգտագործմամբ, թիմում մարդկանց փոխազդեցություն։

• Կրակային պատրաստություն՝ զորամասերում կրակային դասընթացներ բանակի հետ համագործակցությամբ հատուկ առաջադրանքներ կատարելու նպատակով

Այս զորահավաքները նախատեսված են առողջ ապրելակերպը խթանելու, զինվորական պատրաստություն ձեռք բերելու, մասնակիցների հայրենասիրական ոգին բարձրացնելու, հայ երիտասարդությանը միմյանց և հայրենի հողի հետ ավելի մոտեցնելու համար։

Whatsapp, Viber `

  • +374(95)02-38-36
  • +374(55)71-52-62
  • +7-999-991-1915


Մասնակցության հիմնական պայմաններն են՝

  1. Տարիք` 18-55 տարեկան
  2. Առողջական բավարար վիճակ
  3. Ազգություն՝ հայ կամ Հայաստանի քաղաքացիություն
  4. Գոյատևման հմտությունները սովորելու և հրաշալի ժամանակ անցկացնելու ցանկություն

Մասնակցության արժեքը 10 օրվա համար՝ 80000 դրամ։ Գումարն օգտագործվելու է տրանսպորտի, սննդի մատակարարման, ինչպես նաև մեկ զինվորական համազգեստի տրամադրման համար։ Սակայն, եթե ունեք ֆինանսական դժվարություններ, բայց ցանկանում ենք մասնակցել զորահավաքին, կամ եթե ցանկանում եք միանալ լեռնահրաձգային կամավոր գումարտակին, ապա ՈՄԱ ակումբը կհոգա Ձեր մասնակցության ծախսերը։

Ձեզ հետ անհրաժեշտ է ունենալ՝

  1. 1 սեփական զինվորական համազգեստ
  2. Երկարաճիտ կոշիկներ
  3. Հնարավորության դեպքում ՝ քնապարկ
  4. Շապիկներ, գուլպաներ, նորքնաշորեր
  5. Անձնական հիգիենայի պարագաներ
  6. Ձեզ անհրաժեշտ դեղորայք
  7. Ինչպես նաև, հնարավորության դեպքում կարող եք բերել քնապարկ և զինվորական այլ աքսեսուարներ ՝ ձեռնոցներ, ակնոցներ և այլն
  8. Նաև խնդրում ենք տեղեկացնել Ձեր հագուստի չափը

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով կամ զանգահարելով։

Նյութատեխնիկական ապահովում


- Հայկական դրամ 1 $ ≈ 480 ֏