Այս հավաքները ՈՄԱ ակումբի դասընթացների կարևոր մասն են կազմում։Անցկացվելով դաշտային պայմաններում, որոնք մաքսիմալ նմանեցված ենմարտական պայմաններին, ստեղծվում է կամավորների ֆիզիկական և բարոյական որակների մաքսիմալ կենտրոնացվածություն։ Հավաքների ընթացքում բացի մարտական և գոյատևման կարողություններից, մասնակիցները նաև ծանոթանում են տարածքի և այնտեղի բնակչությանը։ Ինչպես նաև ծանոթանում են տարբեր տեսակի զենքերի նյութական մասին և մասնակցում են կրակային դասընթացների տարբեր զորամասերում։

Ռազմական պատրաստվածության հավաքներն ու արշավներն իրականացվում են Հայաստանի տարածքում և նախատեսված են մասնակիցների գիտելիքներն ու կարողությունները մաքսիմալ արդյունավետ դարձնելու համար։ Դրանց մասնակցում են՝

  • ՈՄԱ ակումբի սաները
  • Հայաստանից և սփյուռքից մասնակցության հայտ ներկայացնողները
  • լեռնահրաձգային գումարտակի կամավորները

Մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության հետ համագործակցությանը և մեր կամավորների վերապատրաստմանը բանակի տարբեր մասերում։ Այս համագործակցության շնորհիվ բարձրանում է երկրի ընդհանուր մարտական արդյունավետությունը։ Այս տասնօրյա դասընթացները շատ լավ հնարավորություն են ամբողջ աշխարհի հայերի համար հաճելին օգտակարի հետ միավորելու։

Մարդիկ, ովքեր մասնակցում են այս հավաքներին ծանոթանում են Հայաստանին մեկ այլ տեսանկյունից ՝ ապրելով վայրի պայմաններում, չունենալով ինտերնետ և կապ (տուն զանգահարելով միայն մեկ անգամ, երեկոյան) և առանց իրենց քաղաքի սովորական հարմարավետության։ Դժվարություններն ու փորձությունները մոտեցնում են մասնակիցներին, և ինչպես փորձն է ցույց տալիս մասնակիցները շարունակում են շփումը անգամ հավաքներից հետո։

Այս ռազմական դասընթացներին մասնակցելուց հետո, ցանկացած մասնակից կարող է դառնալ ՈՄԱ լեռնահրաձգային գումարտակի կամավոր, որն արդեն դառել է Հայաստանի Հանրապետության պահեստային բանակի մի մասը և անհրաժեշտության դեպքում կանցնի գործողությունների։

Նյութատեխնիկական ապահովում


- Հայկական դրամ 1 $ ≈ 480 ֏