Կանոններ

Փոխանցումներ

Կայքի միջոցով փոխանցում կատարելիս ձեզանից կարող է պահանջվել որոշակի տեղեկություններ տրամադրել ֆինանսական աջակցություն ստացողի հետ, ներառյալ՝ ձեր կրեդիտ քարտը/ ձեր ֆինանսական տեղեկատվությունը և կոնտակտային տվյալները:

Երբ որոշում եք անանուն մնալ, ապա թաքցվում է միայն ձեր անունը գործունեության հանրային ուղիներից, և ոչ թե փոխանցումների հիմնական ստացողից:

Մենք ավտոմատ կերպով այն ինդեքսավորում ենք ձեզ համար սահմանված առանձին պրոֆիլում, որտեղ գրանցվում են ձեր կոնտակտային տվյալները: Այս տեղեկատվությունը մնում է գաղտնի հանրության համար, բայց մեր կողմից օգտագործվում է մարկետինգային նպատակներով:

Կրեդիտ քարտ

Ինչպես նշվեց վերևում, ՈՄԱ-ն հավաքում է կրեդիտ քարտի մասին տեղեկատվություն այն ժամանակ, երբ կատարում եք որոշակի տեսակի գործարքներ, որոնք վճարում են պահանջում: ՈՄԱ-ի կողմից հավաքագրված կրեդիտ քարտի տեղեկատվությունն անցնում է մեր երրորդ կողմի՝ ծառայություններ մատուցողի կողմից իրականացված նշագրման գործընթացով և ուղղակիորեն չի պահվում ՈՄԱ- ում: Այս տեղեկատվությունն օգտագործվում է միայն գործարքն իրականացնելու և ցանկացած կրկնվող կամ երաշխավորված նվազագույն փոխանցումներ կատարելու համար, որի հետ համաձայնել եք:

Ընտրելով «ամսական աջակցություն»՝ դուք տալիս եք ձեր համաձայնությունը, որ ձեր նշած գումարը ամսական գանձվելու է ձեր նշած բանկային հաշվից՝ առանց ձեր լրացուցիչ համաձայնության յուրաքանչյուր գանձման համար:

Սա համարվում է որպես ձեր կողմից տրամադրված վճարման կարգադրություն այն բանկին, որը սպասարկում է ձեր հաշիվը ձեր հաշվից նշված գումարի ամսական հավաքագրման և ՈՄԱ հասարակական կազմակերպության բանկային հաշվին փոխանցման համար, որն էլ իր հերթին կուղղի այդ միջոցները հասնելու կազմակերպության զարգացման ծրագրով նախատեսված նպատակներին:

Նյութատեխնիկական ապահովում


- Հայկական դրամ 1 $ ≈ 480 ֏