ՀՈՒԼԻՍ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ 10-19

ՈՄԱ- ի ճամբարը յուրահատուկ հարթակ է դառնում հայ երիտասարդների միավորման համար:

Հայաստանի ազատագրված տարածքներում (Քարվաճառ) գյուղերի եւ քաղաքների տարբեր մտածելակերպ ունեցող երիտասարդները կհմտանան լեռնային հրաձիգներ դառնալու գործում, եւ այս ամենը կարվի ԽՍՀՄ եւ Հայաստանի հատուկ ուժերի վետերանների ղեկավարությամբ:


Կյանքի ժամանակակից ռիթմի պայմաններում դեռահասները պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեն բնության մեջ, զբաղվեն սպորտով, ակտիվորեն հանգստանան եւ իրենց հասակակիցների հետ շփվեն համատեղ պարապմունքների միջոցով, այլ ոչ թե սոցիալական ցանցերի միջոցով:


ՈՄԱ-ի ռազմա- սպորտային ճամբարը կենտրոնացած է հենց ֆիզիկական ակտիվության վրա: Իհարկե, սա առաջին հերթին հանգստի, խմբի անդամներին մտերմացնելու, լիցքաթափվելու ու նոր ծանոթությունների տեղ է, այլ ոչ թե բանակային հավաք։ Սակայն ֆիզիկական պատրաստվածությանը մեծ ուշադրություն է դարձվում: Կլինեն մրցումներ եւ փոխանցումավազքեր, երեխաները կսովորեն աշխատել թիմում եւ խոչընդոտներ հաղթահարել, կտիրապետեն ինքնապաշտպանության եւ վայրի բնության մեջ գոյատեւման հմտություններին, կսովորեն կողմնորոշվել տեղանքում, քանդել և հավաքել AK-74-ը։ Այս ամենը կբարձրացնի նրանց ինքնագնահատականը եւ հավատը սեփական ուժերի նկատմամբ:


Ռազմա- սպորտային ճամբարի կարեւոր առանձնահատկություններից մեկն էլ կարգապահությունն է: Սովորաբար ժամանակակից երեխաները խնդիրներ չունեն մտքի ազատության հետ, բայց ոչ բոլորն են ունակ հետեւել սահմանված կանոններին: Ամռանը ռազմա- սպորտային ճամբարը ցույց կտան նրանց, որ կանոնները չեն հորինվել կյանքը դժվար դարձնելու համար, այլ այն ավելի դյուրին դարձնելու նպատակով: Ինքնակառավարման եւ կարգապահությանը հետևելու հմտությունները անչափ անհրաժեշտ են ինչպես դպրոցում, այնպես էլ հասուն կյանքում:

Ծրագիրը .

  • Կրակային պատրաստություն (ստատիկ եւ դինամիկ վիճակներում կրակի վարում, խմբակային կրակոցներ) .
  • Արտակարգ իրավիճակներում բժշկական օգնություն .
  • Բարձրության վրա կամ լեռնային պատրաստություն .
  • Տակտիկական հատուկ վարժանքներ .Ինժեներական ուսուցում .
  • Դասեր անօդաչու թռչող սարքերի օպերատորներից .
  • Տեղանքում կողմնորոշում .
  • Քայլարշավներ

Ճամբարի մասնակցության արժեքը 100 հազ. դրամ է: Տրանսպորտ, սնունդ, տեղավորում եւ դասեր Ծրագրի.

Երիտասարդները, ովքեր առաջին անգամ չեն մասնակցում ճամբարին կամ ՈՄԱ-ի հավաքներին, կունենան հատուկ մարզումային ծրագիր: Նրանք հիմնական ճամբարից հեռու կապրեն: Նրանց խնդիրը 10 օրվա ընթացքում գերիշխող բարձունքները գրավելու, ամրապնդելու եւ պաշտպանելու գործողություններն են լինելու, ինչպես նաեւ արահետներն ու ճանապարհները վերահսկելը:

Համատեղ աշխատանք Ձեր ֆինանսական աջակցությունը կարող է ապահովել հայ պատանիների անվճար մասնակցությունը ՈՄԱ ճամբարում: .

1 կուրսանտի մասնակցության համար անհրաժեշտ է 100 հազար դրամ, կախված բնակության վայրից:

Մասնակցել կամ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նյութատեխնիկական ապահովում


- Հայկական դրամ 1 $ ≈ 480 ֏