Արցախում իրավիճակի սրման հետևանքով մեր գործունեության առաջնահերթ խնդիրը դարձել է ՈՄԱ կամավորական լեռնահրաձգային գումարտակի ստեղծումը:
Այդ պահին բոլոր ֆինանսները, որոնք մեզ են փոխանցվում, ծառայելու են հետևյալ իրերի ձեռքբերմանը.
1.Ալպինիստական հանդերձանք (յուրաքանչյուր անձի համար)
Մեկ կամավորի հանդերձանքը, ըստ մեր հաշվարկների, կազմում է 400-500$։
Մենք պատրաստվում ենք 300 հոգանոց գումարտակ կազմել։
2. Ընթացիկ ծախսերի մարումը՝ Երևանում, որտեղ վերապատրաստվելու են գալիս նոր կամավորներ`
Եթե դուք կարողանաք գումար փոխանցելու փոխարեն՝ գնել հանդերձանքի պարագաները և մեզ ուղարկել, մենք երախտապարտ կլինենք, քանի որ Հայաստանում գրեթե սպառվել է այն ամենը, ինչ մեզ հարկավոր է։
Ինչն է առաջնայինը։ Մենք ցանկանում ենք, որ պահեստազորայինները կամ կամավորները լինեն պատրաստված և լավ հանդերձավորված։